Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

2015-ի առաջին եռամսյակում Հայաստանում ավելացել է աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը

2015-ի առաջին եռամսյակում Հայաստանում ավելացել է աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը
02.05.2015 | 12:54

2015-ի մարտի տվյալներով` Հայաստանում աշխատանք է փնտրում 79632 մարդ, նրանցից 72958-ը գործազուրկ են՝ ըստ Ազգային վիճակագրական ծառայության: 2014-ի մարտի համեմատ 2015-ին աճել է աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը՝ 23,6 %-ով և 20,7 %-ով: Աշխատանք փնտրողների մեծ մասը՝ 54940-ը, կանայք են, նրանցից միայն 3813-ն են ապահովված աշխատանքով, մնացածը գործազուրկ են: Գործազուրկ տղամարդկանց թիվը մարտին 24692 է, Հայաստանում 1 թափուր աշխատատեղի համար պայքարում է 47 մարդ՝ նախորդ տարվա մարտի համեմատ 1 թափուր աշխատատեղի ծանրաբեռնվածությունը ավելացել է 14,6 -ով: Ըստ ԱՎԾ-ի՝ 2015-ի առաջին եռամսյակում աշխատանքի է տեղավորվել 1046 մարդ՝ 9 %-ով պակաս նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ: Աշխատանք փնտրողների շրջանում մեծ թիվ են երիտասարդները՝ 19358 մարդ:

Դիտվել է՝ 738

Մեկնաբանություններ